Ջոշուան նոկաուտով հաղթեց Նգանուին
  • 11 Մարտ 2024
  • 198
Ջոշուան նոկաուտով հաղթեց Նգանուին

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք  Ռիյադում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում  ծանր քաշային կարգում  աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան հաղթեց UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուին։

Երկրորդ ռաունդում Ջոշուան  նոկաուտի ենթարկեց կամերունցի մրցակցին։  

Այս հաղթանակը բրիտանացի բռնցքամարտիկի համար 28-րդն էր կարերայում։  

Նգանուն պրոֆեսիոնալ բռնցքամարտում երկրորդ մենամարտն անցկացրեց ու կրեց երկրորդ պարտությունը։  Նախորդ մենամարտում UFC նախկին մարտիկը պարտվել էր բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ 

Թեմայի մեջ