Ռոնալդուն և Մաքգրեգորը Ռիադում ներկա են եղել բռնցքամարտի երեկոյին
  • 24 Դեկտեմբեր 2023
  • 256
Ռոնալդուն և Մաքգրեգորը Ռիադում ներկա են եղել բռնցքամարտի երեկոյին

Պորտուգալացի աստղային ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Ռիադում (Սաուդյան Արաբիա) բռնցքամարտի երեկոյի հյուրերն էին։

Երեկոյի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգում WBA-ի չեմպիոն (մինչև 79,4 կգ)  ռուս Դմիտրի Բիվոլը (21-0, 11 KO) հաղթեց ու տիտղոսը պաշտպանեց է բրիտանացի Լինդոն Արթուրի (23-) դեմ մենամարտում
Դմիտրի Բիվոլը իր վերջին մենամարտում, որը կայացել է 2022 թվականի նոյեմբերին,   միաձայն որոշմամբ հաղթել է սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն (մինչև 76,2 կգ) մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին։

Թեմայի մեջ