Ուսիկը հաղթեց Ֆյուրիին և դարձավ գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն
  • 19 Մայիս 2024
  • 171
Ֆյուրին առաջին պարտությունը կրեց։

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Ռիադում (Սաուդյան Արաբիա) ընթացող բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։

Նա նվաճեց գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։  12 ռաունդ տևած մենամարտում ուկրաինացին հաղթեց  115:112, 113:114, 114:113 հաշվով:

Այսպիսով, Ուսիկը դարձավ գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին անվիճելի չեմպիոնը Լենոքս Լյուիսի (41-2) ժամանակաշրջանից հետո, ինչպես նաև առաջինը չորս գոտիների դարաշրջանում։

Այժմ ուկրաինացի բռնցքամարտիկն ունի վեց գոտի՝ չորս հիմնական՝ WBA (Super), WBC, IBF, WBO, և երկու փոքր՝ IBO և The Ring:

Ֆյուրիի համար սա առաջին պարտությունն էր կարիերայում։ Մինչ այս մենամարտը նա տարել էր 34 հաղթանակ, մեկ մենամարտ իր մասնակցությամբ ավարտվել էր ոչ-ոքի։ 37-ամյա Ուսիկն այժմ 22 մենամարտերում տարել է 22 հաղթանակ։

Թեմայի մեջ