Մեքսիկայում կայացավ սիրողական բռնցքամարտի մեծ մրցաշար
  • 28 Մարտ 2024
  • 105
WBC-ի ու կազմակերպության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի կազմակերպմամբ

WBC-ի ու կազմակերպության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի կազմակերպմամբ, Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացավ սիրողական բռնցքամարտի մեծ մրցաշար, որին մասնակցում էր 17 երկիր՝ այդ թվում Հայաստանը։ Մրցաշարին ներկա է եղել WBC հայաստանյան գրանսենյակի պատվավոր նախագահ Արմենակ Երիցյանը, ՊԲՀՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը, WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը, բռնցքամարտի աշխարհի մի շարք պատվավոր անդամներ, պաշտոնյաներ։ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահն իր պաշտոնական ելույթում բարձր գնահատեց Հայաստանի ներդրումն այս մրցաշարի անցկացման գործում։ Մաուրիսիո Սուլեյմանը նաև նշեց, որ հայ գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ եմ տարվում WBC հովանու ներքո անցկացվող ևս մեկ մրցաշար Հայաստանում անցկացնելու համար։

Թեմայի մեջ