Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային
  • 15 Ապրիլ 2024
  • 100
Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային

UFC-ի թեթև քաշային կարգում դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (22-3) հաղթեց (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային (34-10):

Մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։
 

Այս հաղթանակի շնորհիվ հայ մարտիկը  հնարավորություն ստացավ պայքարել չեմպիոնության համար՝ ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ՝ 22 հաղթանակ, 3 պարտություն։

Օլիվեյրան անցկացրել է 44 մենամարտ, որից 34-ում հաղթել է, իսկ 10-ում պարտություն կրել:

Թեմայի մեջ