Ֆյուրի – Ուսիկ չեմպիոնական մենամարտը հետաձգվել է․ հայտնի է երբ կկայանա այն
  • 07 Փետրվար 2024
  • 246
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը միմյանց հետ կմենամարտեն մայիսի 18-ին` էր-Ռիադում։

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը միմյանց հետ կմենամարտեն մայիսի 18-ին` էր-Ռիադում։ Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է չեմպիոնական մենամարտը կազմակերպող սաուդյան ընկերությունը։

«Մենք արդեն ընտրել ենք օրը, մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին։ Եթե բռնցքամարտիկներից մեկը մեկը հրաժարվի մասնակցել, պետք է վճարի 10 մլն դոլար»,- ասել է կազմակերպության ղեկավար Ալ-Շեյխը։
 
Սա առաջին դեպքը չէ, երբ հետաձգվում է բռնցքամարտիկների մենամարտը։ Նախկինում մենամարտը նախատեսված էր փետրվարի 17-ին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրին մարզման ժամանակ կտրվածք է ստացել։  

Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ֆյուրին և Ուսիկը պայմանագիր են կնքել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարելու համար։ Հետո հաղորդվեց, որ մենամարտը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 23-ին կամ արդեն 2024 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում։ Ֆյուրին WBC վարկածով չեմպիոն է, Ուսիկին պատկանում են WBA, WBO և IBF գոտիները։

Թեմայի մեջ