Ջոշուան կարծում է որ Ուսիկը կհաղթի Ֆյուրիին
  • 24 Հունվար 2024
  • 223
Ծանր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան խոսել է հայրենակից Թայսոն Ֆյուրիի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի` բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի մասին

Ծանր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան խոսել է հայրենակից Թայսոն Ֆյուրիի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի` բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի մասին, որը կկայանա փետրվարի 17-ին Ռիադում (Սաուդյան Արաբիա)։

«Կարծում եմ, որ Ուսիկը կհաղթի: Նա շատ լավ մարտիկ է։ Չնայած ես երբեք չեմ կռվել Թայսոն Ֆյուրիի հետ, որպեսզի իմանամ, թե որքան լավն է նա: Ուսիկի հետ երկու անգամ հանդիպեցի, ամեն անգամ նա տարբեր կերպ էր բռնցքամարտում։

Ուսիկը լավ հնարավորություն ունի, քանի որ կարողանում է հարմարվել։ Լավ մարտիկը պետք է հարմարվի, չէ՞: Կարծում եմ՝ լավ մենամարտ կլինի»,- ասել է Ջոշուան Sky Sports-ին:

Թեմայի մեջ