Մաքգրեգորը 25 հազար եվրո է փոխանցել ծանր վնասվածք ստացած հայրենակից մարզիկին
  • 16 Հունվար 2024
  • 221
Մաքգրեգորը 25 հազար եվրո է փոխանցել ծանր վնասվածք ստացած հայրենակից մարզիկին

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 25 հազար եվրո է փոխանցել իր հայրենակից, MMA-ի մարտիկ Ռայան Կյորտիսին, որը ծանր վնասվածք էր ստացել:

Կյորտիսը մարզման ժամանակ վնասել էր ողնաշարը, որի պատճառով անշարժացել էին նրա ոտքերն ու ձախ ձեռքը: 

Իռլանդացին  հիվանդանոցում կմնա նվազագույնը 5 ամիս:

«Աջակցում եմ և ամենայն բարիք եմ մաղթում Ռայանին: Նա փոքրիկ դուստր ունի, նրա ընտանիքը մեր աջակցության կարիքն ունի»,- սոցցանցերում գրել է Մաքգրեգորը:

 

Թեմայի մեջ