UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ Այդ մասին հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։
Մենամարտը կանցկացվի ապրիլի 14-ին կայանալիք UFC 300 մրցաշարում։ Այս մենամարտի հաղթողը 2024թ․ ամռանը կմենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։
Հայ մարտիկը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։ ММА-ում անցկացրած 24 մենամարտում Ծառուկյանը տարել է 21 հաղթանակ ու կրել 3 պարտություն։