Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի անդամ Արսեն Պողոսյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։ ՊԲՀՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Պողոսյանն ամփոփել է անցնող տարին ու խոսել գալիք ծրագրերի մասին․
«Այս տարին սկսեցի մեծ մոտիվացիայով ու հստակ նպատակներով։ Անցնող տարում անցկացրել եմ 2 մենամարտ Մեքսիկայում ու Չեխիայում։ Երկու մենամարտերն էլ հաղթել եմ նոկաուտով։ Անցկացրել եմ երկու սպարինգային հավաք եվրոպական մեծ պրոմոութերական ընկերություններից մեկի հետ ու ինքս ինձ խոստացել եմ, որ գալիք տարում ավելի մեծ հաջողություններ եմ ունենալու»,-նշեց Պողոսյանը։
Հայ բռնցքամարտիկն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում․ «Ծանոթանում են ամերիկյան բռնցքամարտի հետ, արդեն անցկացրել եմ բազմաթիվ սպարինգ մենամարտեր ուժեղագույն բռնցքամարտիկների հետ։ Շուտով կվերադառնամ ու մարզումներս կշարունակեմ Երևանում։ Գալիք տարուց մեծ սպասելիքներ կան։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք տոների կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններով ու հաղթանակներով լի տարի»,-ասաց Արսեն Պողոսյանը։