UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ երկու դիվիզիոնների նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորի ապագայի վերաբերյալ դեռ հստակություն չկա:
«Ես բառացիորեն ոչինչ չեմ պլանավորում Քոնոր Մաքգրեգորի համար այս պահին: Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ։ Ինչ վերաբերում է մենամարտերին, դեռ շատ բան կա անելու։ Եվ հետո մենք որոշում կկայացնենք»,- ասել է Ուայթը մամուլի ասուլիսում։
Մակգրեգորն անցկացրել է 28 մենամարտ, որոնցում տարել է 22 հաղթանակ և կրել վեց պարտություն։ Քոնորի վերջին մենամարտը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2021 թվականի ամռանը։ Այնուհետեւ իռլանդացին մենամարտի է դուրս եկել ամերիկացի Դասթին Պուարյեի հետ եւ կոտրել ոտքը։