ՄՕԿ-ը IBA-ին զրկել է ճանաչումից
  • 26 Հունիս 2023
  • 521
ՄՕԿ-ը IBA-ին զրկել է ճանաչումից

ՄՕԿ-ը (Միջազգային օլիմպիական կոմիտե) արտահերթ նիստում որոշում է կայացրել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) զրկել ճանաչումից:

Այս որոշմանը կողմ է քվեարկել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի 70 անդամներից 69-ը:

IBA-ն հունիսի 16-ին բողոք էր ներկայացրել ՄՕԿ-ի   դեմ: Ավելի վաղ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն առաջարկել էր IBA-ին զրկել ճանաչումից, քանի որ ասոցիացիան չի բավարարում 2021 թվականի դեկտեմբերին կառույցի կողմից սահմանված ճանաչումը վերադարձնելու համար անհրաժեշտ պայմանները: 

Թեմայի մեջ