Այսօր պատանի 7 բռնցքամարտիկներ մեկնեցին Լիտվա։
Մարզիչ Արա Պուլուզյանի գլխավորած թիմը Զարասայ քաղաքում կանցկացնի 10-օրյա ուսումնամարզական հավաք, որից հետո հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի բռնցքամարտիկների հետ։
Հավաքի ու մենամարտերի ընթացքին տեղում կհետևի Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Կրիկյանը։