Հայ բռնցքամարտիկների փայլուն հաղթանակները Suzuki Night Boxing 22 մրցաշարում
  • 13 Հունիս 2023
  • 244
Լեհաստանի Կելցե քաղաքում կայացած  Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան։

Լեհաստանի Կելցե քաղաքում կայացած  Suzuki Night Boxing 22 մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան։

Լեհ բռնցքամարտիկների նկատմամբ փայլուն հաղթանակի հասան Հենրիկ Սահակյանը (57 կգ), Համլետ Մնացականյանը (63,5 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Տիգրան Մելքոնյանը (71 կգ)։

Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս մարզիչ Սամվել Պողոսյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորած պատվիրակությունը Կելցեում մասնակցում է Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Թեմայի մեջ